Меню сайта
Категории раздела
История Армении [106]
Звезды Армении [26]
Հայոց պատմություն [122]
Համաշխարհային պատմություն [26]
Հետքրքիր նյութեր [12]
БЛОГ САЙТА [1]
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 Անհաղթ աքլորը
Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ... Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։ Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց... Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է. — Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը... Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց... Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է — Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։ Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ... Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ... Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է. — Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ... Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է. — Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ... Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։ Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։ Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի. — Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ... — Զարկե՛ք...— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։ Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի. — Ծուղրուղո՜ւ...
Поиск
Нас посещают
ARMhistory.ru Website about Liberated Territory of Artsakh Онлайн кинотеатр