Меню сайта
Категории раздела
История Армении [106]
Звезды Армении [26]
Հայոց պատմություն [122]
Համաշխարհային պատմություն [26]
Հետքրքիր նյութեր [12]
БЛОГ САЙТА [1]
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 Բարեկենդանը
Barekendany
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում:Էս մարդ ու կնիկ իրար հավանելիս չեն լինում: Մարդը կնկան է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում: Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն: Կնիկը բարկանում է. -Ա՛, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել. հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում: -Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՞նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է: Կնիկը հանգստանում է, տանում է պահում: Անց է կենում մի առժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի. -Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի: Տղեն կանգնում է. -Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս: Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է` հա° ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի: -Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում: -Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամանչո՞ւմ: Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում... -Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում: -Դե արի տար: Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը ծալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը: Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է. -Հա՛, էն բարեկենդանը եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ: -Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ... -Ա՛յն էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ` վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ խայտառակ արի, շալակը տվի տարավ: -Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես – հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց: -Այ էն կողմը: Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անու, տեսնում է` մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի: Գալիս է հասնում իրեն: -Բարի օր, ախպերացու: -Աստծու բարին: -Հո էս ճամփովը մարդ չի անցկացավ: -Անցկացավ: -Ի՞նչ ուներ շալակին: -Եղ ու բրինձ: -Հա, հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի: -Բավականին ժամանակ կլինի: -Որ ձին քշեմ` կհասնե՞մ: -Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորսը ոտը կփոխի – մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս – նա երկու ոտով` մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա: -Բա ի՞նչպես անեմ: -Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես: -Հա՜, էդ լավ ես ասում: Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում: Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում` ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու: Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա` սրան, բարեկենդանը լսում է ու ծիծաղում:
Поиск
Нас посещают
ARMhistory.ru Website about Liberated Territory of Artsakh Онлайн кинотеатр