Меню сайта
Категории раздела
История Армении [106]
Звезды Армении [26]
Հայոց պատմություն [122]
Համաշխարհային պատմություն [26]
Հետքրքիր նյութեր [12]
БЛОГ САЙТА [1]
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 Մի կաթիլ մեղր
Mi katil mexr
Մի գյուղացի իրենց գյուղում Խանութ սարքել, բան էր ծախում: Օրվան մի օր մոտիկ գյուղից, Մահակն ուսին, շունն ետևից Ներս է մտնում մի զըռ չոբան. -Բարի օր քեզ, ա´յ խանութպան, Մեղըր չունե՞ս, Մի քիչ տաս մեզ: -Ունեմ, ունեմ, չոբան ախպեր, Ամանըդ ու՞ր է, ամանըդ բեր, Ինչ տեղից որ ինքդ կուզես, Էս սհաթին քաշեմ տամ քեզ: Էսպես հանգիստ, էսպես սիրով, Մեղրից անուշ լավ խոսքերով Մեղր են քասշում. մին էլ հանկարծ Մի կաթիլ մեղրը ծորում է ցած: -Տը՜զզ: Էն կողմից մի ճանճ գալի, Էս կաթիլին վեր է գալի: Ճանճի վըրա, թաքուն-թաքուն, Էս խանութի տիրոջ կատուն Դուրս է ցատկում, Թաթով զարկում... Բայց հենց կատվի զարկելու հետ Հովվի շունը իսկույն ևեթ Հաֆ է անում, Վեր է կենում, Խեղճ փիսիկին Դընում տակին, Ձեռաց խեղդում Ու շպրտում: -Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն, Ա´յ սատկես դու, շան որդու շուն, Բարկանում է խանութպանը Ու ձեռն ընկած մոտիկ բանը Տուր` թե կտաս շան ճակատին, Շուռ է տալիս կատվի կողքին: -Վա՜յ, ձեզ մատաղ, ասլան շունըս, Իմ ապրուստը՜ս, տեղը՜ս, տունը՜ս... Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան, Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան, ֆըստան, Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս, Դե, զարկելը հիմի դու տես... Գոռում է մեր աժդահակը, Մեծագլուխ իր մահակը Ետ է տանում ու ցած բերում, Խանութպանին շեմքում փըռում: -Ըսպանեցի՜ն... հա՜յ, օգնությու՜ն... Ու թաղից թաղ, տանից տուն Ձեն է տալիս մեկը, մյուսին. -Հա՜յ, օգնությու՜ն... Ըսպանեցի՜ն... Վերի թաղից, ներքի թաղից, Ճամփի վըրից, գործի տեղից, Ճիչով, լալով, Հարայ տալով- Էլ հերն ու մեր, Քիր ու ախպեր, Կին, երեխեք, Ընկեր տըղերք, Զոքանչ, աներ, Քավոր, սանհեր, Քեռի, փեսա... Ինչ իմանաս էլ` ո´վ է սա, Գալիս են ու անվերջ գալիս, Ով գալիս է` տուր թե տալիս. -Տո´, կոպիտ արջ, տո´, վայրենի, Դու առուտուր եկար անես, Թե՞ իր շեմքում մարդ սպանես... Մին ասում են` տասը զարկում, Աղցան անում, մեջտեղ ձգում, Իր շան կողքին երկար ու մեկ: -Դե, ձեր մեռելն եկեք տարեք: Ու էստեղից բոթը գընում, Գընում մոտիկ գյուղն է հասնում. -Հե՜յ, օգնեցե՜ք, Մեռած հո չեք, Ըսպանեցին մեր գյուղացուն... Ինչպես շընաճանճի մի բուն Քանդես, թողնես, Էն ճանճի պես Ամբողջ գյուղով օրդու կապում, «Բու՜հ» են անում, դուրս են թափում Ամեն մինը առած մի բան. Որը ձեռին մի հրացան, Որը եղան, ցաքատ կամ սուր, Որը թի, բահ, որը շամփուր, Որը կացնով, որը փետով, Որը ձիով, որը ոտով, Որն անգըտակ, որը բոբիկ- Դեպի դուշման գյուղը մոտիկ: -Տո´, էսպես էլ անիրավ գյու՜ղ. Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ. Մարդ գընում է առուտուրի, Հավաքվում են` քաշում սըրի: Թու՜ ձեր գեղին, միջի մարդին, Ձեր նամուսին, ձեր ադաթին... Գընա՜նք, զարկե՜նք, Ջարդե՜նք, կրակե՜նք... -Հա՜յ, հու՜յ, առա՜ջ, դե ձեզ տեսնե՜մ... Ու դուրս եկան իրարու դեմ, Հա´ զարկեցին ու զարկեցին, Կոտորեցին, կըրակեցին, Էնքան ավել կատաղեցին, Ջարդեցին իրար, Ջընջեցին իրար, Կորան, գընացին, Գետնին հավասար: Դու մի ասիլ, մեկը մեկից Էսքան մոտիկ, սահմանակից Էս գյուղերը հարկ են տալի Ամեն մինը մի արքայի: Մի տերության թագավորը, Երբ լսում է էս բոլորը, Արձակում է հրովարտակ Ժողովրդին իր հըպատակ. -Հայտնի լինի մեր տերության, Զինվոր, բանվոր, ազնըվական- Ամեն շարքին Ու աշխարհքին, Որ անօրեն ու դավաճան Մեր դրացի ազգը դաժան, Երբ մենք քընած էինք սիրով, Մեր սահմանը մըտավ զոռով, Ու կոտորեց սուրը ձեռին Մեր սիրելի զավակներին: Արդ, սըրահար ու հըրակեզ Մեր որդիքը կանչում են մեզ, Եվ մենք, ընդդեմ, մեր իսկ կամքին, Պատվեր տըվինք մեր բանակին, Թընդանոթով մեր ավերող Ու աստուծով մեծակարող, Հանուն արդար ու սուրբ ոխի Մըտնի հողը մեր ոսոխի: Մյուսը նույնպես իրեն հերթին Գըրեց զորքին, ժողովըրդին. -Մարդկանց առաջ և աստըծու, Բողոքում ենք մեր դըրացու Վարմունքի դեմ և՜ չար, և՜ նենգ, Որ ոտքելով ամեն օրենք, Բորբոքում է կռիվ ու վեճ Հին հարևան ազգերի մեջ, Քանդում սիրո դաշտը կապած: Արդ` ակամա մենք ըստիպված, Հանուն պատվի, արդարության, Հանուն թափված անմեղ արյան, Հանուն ազատ մեր աշխարհքի, Հանուն աստծու և իր փառքի- Բարձրացնում ենք մեր ձայնն ահա Ու մեր սուրը նորա վըրա: Ու ըսկսեց կըռիվն ահեղ: Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ: Կըրակն ընկավ շեն ու քաղաք, Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ, Ամեն կողմից սարսափ ու բոթ, Ամեն կողմից մեռելի հոտ... Ամառ, ձըմեռ, Ողջ տարիներ Մըշակն անբան, Դաշտերն անցան: Ու, կըռիվը չդադարած, Սովը եկավ համատարած: Սովը եկավ- սովի հետ ցավ, Ծաղկած երկիրն ամայացավ... Իսկ մնացած մարդիկ իրար Հարցնում էին սարսափահար, Թե ո՞րտեղից արդյոք ծագեց Էս ընդհանուր աղետը մեծ:
Поиск
Нас посещают
ARMhistory.ru Website about Liberated Territory of Artsakh Онлайн кинотеатр