Меню сайта
Категории раздела
История Армении [106]
Звезды Армении [26]
Հայոց պատմություն [122]
Համաշխարհային պատմություն [26]
Հետքրքիր նյութեր [12]
БЛОГ САЙТА [1]
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 Սուտասանը
Լինում է, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է. «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։ Գալիս է մի հովիվ։ Ասում է. — Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։ — Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։— Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։ Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։ Գալիս է մի դերձակ։ Ասում է. — Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։ — Հա՜, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ մի քիչ անձրև թափվեց։ Սա էլ է դուրս գնում։ Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։ — Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,— հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։ — Սի կոտ ոսկի՞,— զարմանում է թագավորը։— Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։ — Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։ — Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,— խոսքը փոխում է թագավորը։ — Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։
Поиск
Нас посещают
ARMhistory.ru Website about Liberated Territory of Artsakh Онлайн кинотеатр