Меню сайта
Категории раздела
История Армении [106]
Звезды Армении [26]
Հայոց պատմություն [122]
Համաշխարհային պատմություն [26]
Հետքրքիր նյութեր [12]
БЛОГ САЙТА [1]
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 Ճամփորդները
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր: -Քուչի´ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը: -Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին: -Հապա մինչև ե՞ րբ պետք է այսպես մնանք. արի´ գնանք մի տեսնենք` աշխարհումս ինչ կա, ինչ չկա: Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան: Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին: Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո՜ւ... Մի աղվես լսեց աքլորի ձայնը: -Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսը ու վազեց: -ՎարիԲ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը: -Գնում ենք աշխարհ տեսնելու,- պատասխանեց աքլորը: -Օ՜, ինչ լավ բան եք մտածել,- խոսեց աղվեսը: - Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի: Ի՞նչ լավ էր` պատահեցինք: Դե՜, ցած արի, որ չուշանանք: -Ես համաձայն եմ,- ասավ աքլորը.- տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ` գնանք: Ո՞րտեղ է ընկերդ: -Էն թփի տակին: «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը» մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՞նց փախավ: -Կա´ց. աղվե´ս ախպեր, մի´ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:
Поиск
Нас посещают
ARMhistory.ru Website about Liberated Territory of Artsakh Онлайн кинотеатр