Меню сайта
Категории раздела
История Армении [106]
Звезды Армении [26]
Հայոց պատմություն [122]
Համաշխարհային պատմություն [26]
Հետքրքիր նյութեր [12]
БЛОГ САЙТА [1]
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Главная » Համաշխարհային պատմություն
Մաքսիմ Գորկի

Maqsim Gorki
Գորկին ծնվել է Նիժնի Նովգորոդում։ Որբ է դարձել 10 տարեկանում։ Երկու տարի անց, 12 տարեկանում, Գորկին տնից փախչում է և փնտրում է իր տատիկին։ Գորկին դաստիրակվում է տատիկի կողմից։ Տատու մահը շատ է ազդում Գորկու վրա և 1887 թ․-ի դեկտեմբերին ինքնասպանության փորձ անելուց հետո, ոտքով ճանապարհորդում է Ռուսական Կայսրության տարածքով, որի ընթացքում ստանում է բազմաթիվ տպավորություններ, որոնք նկարագրում է իր գրվածքներում։

Երբ աշխատում էր գավառական լրագրերում, նրա կեղծանունն էր Иегудиил Хламида։ Նա սկսեց օգտագործել «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունը 1892 թ․-ից, երբ աշխատում էր Թիֆլիսի «Кавказ» (Կովկաս) լրագրում։ Այդ անվանումը արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունը խոսելու վճռականությունը։ Գորկու առաջին գիրքը, «Очерки и рассказы» (Էսսեներ և պատմվածքներ), 1898 թ․–ին սենսացիոն հաջողություն ունեցավ և այդպիսով սկսվեց նրա գրողի կարիերան։ Նա ... Читать дальше »
Просмотров: 690 | Добавил: | Рейтинг: 4.0/1 |
Էռնեստ Հեմինգուեյ

Ernest heminguey

Հեմինգուեյը XX դարի մեծագույն գրողներից է։ Ծնվել է 1899 թվականին Չիկագոյից ոչ հեռու գտնվող Օք-պարկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատում է որպես լրագրող։ Առաջին համաշխահային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դառնում է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվում։ Ապաքինվելուց հետո նա սկսում է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայում «Մեր Ժամանակներում» խորագիրը կրող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագայում գրած վեպերում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա «Հրաժեշտ Զենքին» վեպն էր, որ լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։ Ուշագրավ են նաև նրա «Կիմանջարոյի Ձյուները», «Մադրիդի Վարորդները», «Կղզի Օվկիանո ... Читать дальше »
Просмотров: 890 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Օգյուստ Ռոդեն

Roden
Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը ծնվել է Փարիզում: 1854-1857թթ. սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: Սիրելի քրոջ մահից հետո նա ընտրում է եկեղեցական կյանքը: Սակայն չկարողանալով հրաժարվել արվեստից նա թողնում է եկեղեցին և սկսում է նորից զբաղվել քանդակագործությամբ: 1864թ., երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի /Կոտրված քթով մարդը/ ցուցադրումը և չընդունեցին գեղեցիկ արվեստների դպրոցում /երեք անգամ դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է/ սովորելու, նա` որպես օգնական աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում: 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից, նա աշխատել է նաև որ ... Читать дальше »
Просмотров: 743 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Դմիտրի Մենդելեև

Mendeleev
Մենդելեև Դմիտրի Իվանովիչ (1834-1907) — ռուս քիմիկոս, բազմակողմ գիտնական, ուսուցիչ: 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»` առաջին կառուցվածքային շարադրանքը անօրգանական քիմիայից: Դ. Ի. Մենդելեևը հանդիսանում է հեղինակ գիտության շատ բնագավառների հիմնային հետազոտությունների հեղինակ, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կաիքների հետ: Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ո ... Читать дальше »
Просмотров: 743 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Հալիկառնասոսի դամբարան


Հալիկառնասոսի դամբարան — մ.թ.ա.IV դարում Փոքր Ասիայի հարավ-արևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասոսում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձան, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Կառուցվել է Մավսոլոսի կնոջ` Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից: Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջ: Հանգուցյալի հերոսականացված պաշտամունքի համար նախատեսված երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակը: Պլինիոս Ավագի տվյալներով կառույցի բարձրությունը 140 ոտնաչափ էր (46 մետր)[1]:

Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ զուգակցվում էին երկու տարրեր` հելլենական, որն արտահայտված էր հոնիական սյունաշարով, և արևելյան, որը նե ... Читать дальше »
Просмотров: 674 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Gyote
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (Օգոստոսի 28, 1749 - Մարտի 22, 1822) գերմանացի մեծ քնարերգու է, մտածող և պետական այր:

Կենսագրություն

Ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում, հարուստ բուրժուական ընտանիքում։ Նրա պապը եղել է քաղաքագլուխ, հայրը՝ կայսերական բարձր պաշտոնյա, որն ուներ իրավաբանական դոկտորի աստիճան, հետաքրքրվում էր արվեստով, ժամանակի առաջավոր գաղափարներով։ Պատանի Յոհաննի կրթության ու դաստիարակության գործը անձամբ հոգացել է հայրը, հրավիրել է տեղի առաջավոր, գիտուն մանկավարժների։ Գյոթեն օժտված էր արտակարգ ընդունակություններով. արդեն պատանի հասակում հիանալի գիտեր մի քանի լեզուներ, փիլիսոփայություն, գրականության պատմություն, լրջորեն զբաղվում էր բնագիտության ուսումնասիրությամբ։

... Читать дальше »

Просмотров: 620 | Добавил: | Рейтинг: 4.0/1 |
Հին Հունաստան

Hin hunastan
Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα) անտիկ պետություն էր, որը ընդգրկել է Էգեյան ծովն իր կղզիներով, թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնես։

Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները։ Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս։ Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան (Սպարտա մայրաքաղաքով), Արկադիան և այլն։

Պատմական ակնարկ ... Читать дальше »

Просмотров: 1237 | Добавил: | Рейтинг: 3.3/3 |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Volfgang amadeo mozzart
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (գերմ. {{{1}}} Wolfgang Amadeus Mozart) (հունվար 27, 1756 - դեկտեմբեր 5, 1791) Եվրոպական դասական երաժտության կոմպոզիտոր: 600-ից ավելի գործ է գրել իր կյանքի ընթացքում: Նա նաև աշխարհի, բոլոր ժամանակների ամենանշանավոր Եվրոպական երաժիշտներից մեկն է, իսկ նրա գործերը այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում:

Կենսագրությունը


Մոցարտը ծնվել է 1756թ. հունվարի 27-ին Զալցբուրգում, որն այնժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը գտնվում է Ավստրիայի տարածքում): Ծննդդյան երկրորդ օրը մկրտվել է: Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն որպես` Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus (Gottlieb) Mozart: Այդ ա ... Читать дальше »
Просмотров: 751 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Իվան Ահեղ IV

Ivan ahex
Իվան Վասիլևիչ (հայտնի է նաև որպես Իվան (Իոանն) Մեծ, ուշ պատմագրության մեջ` Իվան IV Ահեղ ; 25 օգոստոսի 1530, Կոլոմենսկոյե, Մոսկվա — 18 մարտի 1584, Մոսկվա), Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան (1533 թ-ից), ամենայն Ռոսիո ցար (1547թ-ից) (բացառությամբ 1575—1576 թթ, երբ անվանապես ցար էր Սիմեոն Բեկբուլատովիչը): Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է,ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքաետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը:
Կենսագրություն

Մեծ իշխան (1533 թ-ից) Իվան 4-րդ Վասիլևիչը 1547 թ-ի հունվարի 16-ի թագադրվել, դարձել է Ռուսաստանի առաջին ցարը:Պետկան կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվել է այսպես կոչվախ Ընտրյալ ռադայի (1549-1560 թթ.) ստեղծումով:Ինքնակալական իշխանությունն ամրապնդելու և ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու նպատակով բարեփոխումներ է կատարել կենտրնական ու տեղական կառավարման, իրավունքի, բանակի և այլ ոլորտներում;Իվանը 1550 թ-ին ... Читать дальше »
Просмотров: 957 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Պետրոս I

Петр I
Պետրոս I Մեծ (Պյոտր Ալեքսեևիչ; ռուս.՝ Пётр Алексе́евич Рома́нов, Пётр I, կամ Пётр Вели́кий, 1672թ. հունիսի 9(հին տոմարով` մայիսի 30) — 1725թ. փետրվարի 8 (հին տոմարով` հունվարի 28)) — Մոսկովյան պետության արքա Ռոմավոնվերի հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից)Լ Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսատանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը:

Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվեց 1682թ.` 10 տարեկան հասակում, սկսեց ինքնուրույն կառավարել 1689 թվականից: Մինչև իր մահը 1696թ. նրան գահակից էր նրա եղբայր Իվան V-ը: Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, առաջինը ռուսական ցարերից եկրարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներով: 1698թ. վերադառնալով Ռուսաստան նախաձեռնել է լայնածավալ և ամատական բարեփոխումներ: Պետրոս Առաջինի գլ ... Читать дальше »
Просмотров: 611 | Добавил: | Рейтинг: 4.0/1 |
1 2 3 »
Поиск
Нас посещают
ARMhistory.ru Website about Liberated Territory of Artsakh Онлайн кинотеатр