Меню сайта
Категории раздела
История Армении [106]
Звезды Армении [26]
Հայոց պատմություն [122]
Համաշխարհային պատմություն [26]
Հետքրքիր նյութեր [12]
БЛОГ САЙТА [1]
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Главная » Հայոց պատմություն
Շնորհավորում ենք Շառլ Ազնավուր

Այսօր մայիսի 22 ին Շառլ Ազնավուր ի ծննդյան տարեդարձն է:
Կայքի ադմինիստրացիան շնորհավորւոմ է մեծ հայորդուն ծննդյան կապակցությամբ և ցանկանում երջանկություն և երկար տարիների կյանք:Դուք մեծ մարդեք մեր հայ ազգի համար,մենք բոլորս երախտապարտ ենք ձեզ:
Հոբելյանի մասին կարողեք ծանոթանալ այստեղից:

... Читать дальше »
Просмотров: 1092 | Добавил: | Рейтинг: 3.7/3 |
Գյումրի

Gyumri
Գյումրի (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական) – բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է, որն գտնվում է Հայաստանի հյուսիս արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը 3626 հա է։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988-ի դեկտեմբերի 7-ին։ Բնակչության մեծ մասը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, հույներ և եզդիներ։ Ըստ 2001 թվականին անկացված մարդահամարի պաշտոնական արդյունքների քաղաքում մշտական բնակչության թիվը 2001 թվականին կազմում էր 150.917 մարդ, իսկ առկա բնակչությանը թվաքանակը 140.318:

Աշխարհա ... Читать дальше »

Просмотров: 782 | Добавил: | Рейтинг: 5.0/1 |
Գավառ (քաղաք)

Gavar

Գավառը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում: Բնակավայրի անվանումը - Գավառ Պետությունը - Հայաստանի Հանրապետություն Մարզը - Գեղարքունիքի մարզ Բնակավայրի կարգավիճակը - Քաղաք: Գեղարքունիքի մարզային կենտրոն Քաղաքային բնակչության թիվը - 2010թ. - 30,444 մարդ: Գավառն ընդգրկում է - 7 քառ կմ տարածք: Հեռավորությունը Երևանից - 98կմ: Սեվան երկաթուղային կայարանից - 36կմ: Սեյսմիկությունը - 8բալ, առավելագույնը 9 բալ: Ծովի մակերևույթից բարձր է - 2000 մ: Մարզի տարածքի առավելագույն բարձրությունը - 3598 մ (Աժդահակ լեռ)

ԳԱՎԱՌ

Քաղաքային համայնք Գեղարքունիքի մարզում: 1995թ. վարչատարածքային նոր բաժանումից հետո ունի մարզկենտրոնի կարգավիճակ: Նախկինում մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառի մեջ´ դառնալով նրա կենտրոնը: Հնում ունեցել է Բայազեդ Նոր, Բայայեզեթ Նոր, Գավ ... Читать дальше »
Просмотров: 968 | Добавил: | Рейтинг: 1.5/2 |
Ռափայել Պատկանյան

Rapayel patkanyan
Ռափայել Պատկանյանը (նոյեմբերի 8, 1830 - օգոստոսի 26, 1892) հայ գրող և մտավորական է։

Կենսագրություն

Ռափայել Պատկանյանը ծնվել է նոյեմբերի 8, 1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է օգոստոսի 8, 1892-ին Նոր Նախիջևանում։

Ստեղծագործական աշխ ... Читать дальше »

Просмотров: 902 | Добавил: | Рейтинг: 3.7/3 |
Սերգեյ Մերգելյան

Sergey Mergelyan
Սերգեյ Մերգելյան (մայիսի 19 1928 - օգոստոս 19 2008) - հայ մաթեմատիկոս, գիտության և կրթության ականավոր գործիչ։

Կենսագրությունը


Ծնվել է 1928 թվականին Սիմֆերոպոլում։

Թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ 1951 թվականին Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։

19 տարեկանում էքստերն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 21 տարեկան հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Նա եղել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրը և ղեկավարը։ Հետագայում Հայաստանում հիմնել է մաթեմատիկական մեքե ... Читать дальше »
Просмотров: 792 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Հովհաննես Այվազովսկի

Hovhannes ayvazovski
Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի, (Ռուսերեն` Иван Константинович Айвазовский), (Հուլիս 29, 1817 - Մայիս 5, 1900) հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրութիունում, հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։

Նա ծնվել է Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը, հայերեն` «Հովհաննես Այվազյան» (ռուսերեն՝ Ованес Айвазян)։ Նրա, որպես նկարչի տաղանդը իր համար ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում` դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար, նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի ... Читать дальше »
Просмотров: 1654 | Добавил: | Рейтинг: 5.0/1 |
Բարդուղիմեոս առաքյալ

Barduximeos araqyal
Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալ - (արամ.` Bartolomeos` «Թոլոմեյի որդի», եբր. בר־תלמי, հուն. Βαρθολομαίος) Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներից մեկը:

Բարդուղիմեոս առաքյալը Նոր Կտակարանում

Ըստ Նոր Կտակարանի` Բարդուղիմեոս առաքյալը Գալիլիայի Կանա քաղաքից էր (հմմտ. Հովհ. 21:2): Քանի որ «Բարդուղիմեոս»-ը ավելի շատ ազգանուն է կամ կոչում, 9-րդ դարից մինչև այսօր Աստվածաշնչի ուսումնասիրողները նույնացնում են նրան Հովհաննեսի Ավետարանի առաջին գլխում հիշատակվող Նաթանայելի (եբր.` «Աստվածատուր») հետ. «Փիլիպպոսը գտնում է Նաթանայելին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հ ... Читать дальше »
Просмотров: 3978 | Добавил: | Рейтинг: 4.0/3 |
Սայաթ-Նովա

Sayat nova
Սայաթ-Նովա (Արութին, Հարություն. Հունիս 14, 1712, Թիֆլիս - Սեպտեմբեր 22, 1795, Թիֆլիս), նոր շրջանի հայ բանսատեղծ-աշուղ։ Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ–Նովաների ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորներից էր։

Սայաթ–Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի. սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգին և երաժշտությանը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյա ... Читать дальше »
Просмотров: 763 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Աշոտ Բ Երկաթ

Ashot erkat
Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ–929), Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույսուժերի դեմ՝ ճգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայո ... Читать дальше »
Просмотров: 1065 | Добавил: | Рейтинг: 3.0/2 |
Լևոն Շանթ

Levon shant
Լևոն Շանթ (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան. 1869, Կ.Պոլիս–29.11.1951, Բեյրութ) - հայ գրող,անվանի դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-99–ին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899–ին վերադարձել է Անդրկովկաս, ավելի քան տասը տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։

Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ կապերի մեջ եղել Հ.Թումանյանի, Ղ.Աղայանի, Ա.Իսահակյանի, Դ.Դեմիրճյանի հետ։ Հ. Թումանյ ... Читать дальше »
Просмотров: 1215 | Добавил: | Рейтинг: 1.0/1 |
1 2 3 ... 12 13 »
Поиск
Нас посещают
ARMhistory.ru Website about Liberated Territory of Artsakh Онлайн кинотеатр