Меню сайта
Категории раздела
История Армении [106]
Звезды Армении [26]
Հայոց պատմություն [122]
Համաշխարհային պատմություն [26]
Հետքրքիր նյութեր [12]
БЛОГ САЙТА [1]
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 
Главная » Հետքրքիր նյութեր
Մայքլ Ջեքսոն

Mickl Jeckson
Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն (անգլերեն՝ Michael Joseph Jackson) (օգոստոսի 29, 1958 – հունիսի 25, 2009) ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար։ Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարմյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար): Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Երաժշտութ ... Читать дальше »
Просмотров: 771 | Добавил: | Рейтинг: 5.0/1 |
Ինտերնետ

Internet
Համացանց կամ Ինտերնետ (անգլ. Internet) — աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP): Այն իրենից ներկայացնում է ցանցերի ցանց, որը կազմված է միլլիոնավոր փոքր` մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն: Համացանցը իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնից են Համաշխարհային Ոստայնի (World Wide Web)հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAK-ը

Համացանցը և Համաշխարհային Ոստայն հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք հոմանիշներ չեն: Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչայի ... Читать дальше »
Просмотров: 669 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Աստղ

Astxer
Աստղը - երկնային մարմին է, որի ներսում կատարվում, կատարվել են կամ պետք է կատարվեն միջուկային ռեակցիաներ, բայց ավելի հաճախ աստղ են անվանում այն մարմինները, որոնց մեջ կատարվում են միջուկային ռեակցիաներ և ոչ թե կատարվել են կամ նոր պետք է կատարվեն: Արեգակը հանիսանում է տիպիկ G կարգի խավին պատկանող աստղ: Աստղերը իրենցից ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ (գնդեր), որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից (հիմնականում ջրածնից և հելիումից) գրավիտացիոն սեղմումների հետևանքով: Աստղի մեջի ջերմաստիճանը չափվում է միլլիոնավոր Կելվիններով, իսկ մակաեևույթի ջերմաստիճանը հազարավոր Կելվիններով: Աստղերի մեծամասնության մոտ էներգիայի գոյացումը կապված է նրա մեջ գոյացող միջուկային ռեակցիաների պատճառով, որի հետևանքով ջրածինը վերածվում է հելիումի, որը կատարվում է բարձր ջերմաստիճանի ներքո: Աստղերը անվանում են տիեզերքի հիմնական մարմիններ, քանզի նրանք հանդիսանում են ... Читать дальше »
Просмотров: 3425 | Добавил: | Рейтинг: 3.3/10 |
Առյուծ

Aryuc
Առյուծը — կատվազգի գիշատիչ է: Առյուծները բնակվում են սավաննաներում և սնվում են միջին չափի կճղակավորներով: Նրանք դարանակալում են որսին և հասնելով կարճ տարածության, ցատկով հասնում զոհին: Առյուծները շրջում են խմբերով, որոնք կոչվում են պրայդներ: Պրայդը բաղկացած է մի արուից, մի քանի էգից և կորյուներից: Էգերը զբաղվում են որսով, իսկ արուն տարածքի պաշտպանությամբ: Երիտասարդ արուներին վռնդում են պրայդից:
Просмотров: 860 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Շոկոլադ

Shokolad

Շոկոլադի պատմությունը


Մ.թ. 7-րդ դարում Մայաների քաղաքակրթությունը շարունակում էր ծաղկում ապրել, ի հայտ էին գալիս նորանոր բուրգ-դդյակներ ու հոյակերտ տաճարներ, որոնցում հաճախ երկրպագվում էր նաև կակաոյի աստվածը: Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի աստվածային պտուղներին վերագրվում էին ամեն տեսակ բուժիչ և նույնիսկ միստիկական հատկություններ: Այդ հավատալիքներից, թե «շոկոլադի» նկատմամբ ունեցած թուլությունից ելնելով՝ դեռևս Մոնտեսումա ցեղապետն իր ոսկյա բաժակով օրական մոտ 5 անգամ իրեն թույլ էր տալիս երկրի երեսին վայելել երկնայինը՝ «չոկոլատ» ըմպելիքը: Եվ բացառված չէ, որ նա և մյուս առաջնորդները հաստատ կդատապարտեին այն եվրոպացիների տգիտությունը, ովքեր՝ վախենալով շոկոլադի վնասակարությունից, պետք է զրկեին իրենց այն վայելելու հաճու ... Читать дальше »
Просмотров: 677 | Добавил: | Рейтинг: 5.0/1 |
Սեր

Սեր — մարդուն բնորոշ զգացմունք, խորը, անձնուրաց նվիրվածություն այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ:

Սերը համաշխարհային մշակույթի և արվեստի հիմնարար թեմաներից մեկն է: Սիրո մասին մտորումները, նրա` որպես երևույթի, վերլուծությունը բնորոշ է մարդուն հայտնի հնագույն փիլիսոփայական համակարգերին և գեղարվեստական հուշարձաններին:

Սերը դիտարկվում է նաև որպես փիլիսոփայական կատեգորիա: Սիրո բարդությունն ու բազմաշերտ բնույթը հանգեցրել է տարբեր լեզուներում, մշակույթներում այդ ֆենոմենի բազմաթիվ մեկնաբանությունների:

Սիրո ձևերի առաջին դասակարգումը սերվում է անտիկ հունա-հռոմեական մշակույթից: Առանձնացվում էին սիրո չորս տեսակներ.

    * «Էրոս» (հին հուն. έρως) — տարերային զգացմունքային խանդավառ սեր` ուղղված սիրո առարկայի նկատմամբ պաշտամունքի.
    * «Ֆիլիա» (հին հուն. φιλία) — ընկերային սեր կամ սեր-մտերմություն ըստ գիտակցված ընտրության.
    * «Ստորգե» (հին հուն. στοργή) — գորովալից ընտանեկան սեր.
    * «Ագապե» (հին հուն. ... Читать дальше »
Просмотров: 781 | Добавил: | Рейтинг: 4.0/3 |
Սպերմատոզոիդ

Spermatozoid

Սպերմատոզոիդ


Սպերմատոզոիդը (հուն. σπέρμα (սեռ. σπέρματος) — սերմ, ζωή — կյանք և εἴδος — տեսակ)` արական գամետը, ձվաբջջից տարբերվում է իր փոքր չափերով: Կազմված է` գլխիկից, վզիկից և պոչից: Գլխիկի հիմնական մասը կազմում է կորիզը, որը շրջապատված է բջջապլազմայի բարակ շերտով, որը ծառայում է ձվաբջջի մեջ թափանցելուց:
Վզիկը կազմված է բջջապլազմայից, որը պարունակում է ցիտոսոմ և ԱԵՖ-ի պաշար. դա շարժման ժամանակ էներգիայի աղբյուր է ծառայում: Վզիկի հետևում տեղավորված է սպերմատոզոիդի շարժման հարմարանքը` պոչը, որը հաճախ մեծ երկարության բարակ թելի ձև ունի:
Որոշ կենդանիների մոտ սպերմատոզոիդները լինում են այլ ձևերի. օրինակ` կաթնասունների մոտ գլխիկը կլոր է, թռչուններինը` երկար և սուր, երկկենցաղներինը` պտուտակաձև: Կան նաև սպերմատոզոիդների ոչ տիպիկ ձևեր` աստղաձև, կոնաձև (խեցգետնակերպեր, որոշ որդեր):

Սպերմատոզոիդը բնորոշ է իր շարժունությամբ և փոքր չափերով, որը բացատրվում ... Читать дальше »
Просмотров: 773 | Добавил: | Рейтинг: 1.0/1 |
Հոգեբանություն

Հոգեբանությունը (հին հուն. ψυχή-հոգի, λόγος-միտք, գիտություն) գիտական և կիրառական գիտություն է, որն ուսումնասիրում է մարդու և կենդանիների հոգեկան երևույթները, վարքը և գործունեությունը։

Պատմություն

Հոգեբանության նախապատմությունը սկսվում է անտիկ ժամանակներից, երբ փիլիսոփաները իրենց աշխատություններում փորձում էին պարզել հոգու բնույթը։ Հնագույն տեսությունները, որոնք կոչված էին բացատրել մարդու վարքը, որպես դետերմինանտ էին ընդունում մարդու էության նկատմամբ արտաքին որոշակի գործոն, օրինքկ՝ «ստվերը», որը բնակվու է մարմնում և լքում այն մահից հետո։ Ալկմեոնը առաջինը ենթադրեց, որ հոգու «օրգանը» հանդիսանում է ուղեղը։ Արիստոտելը խոսեց մարմնի և հոգու անբաժանության մասին։ Նրա կարծիքով գոյություն ունի հոգու երեք տեսակ՝ բուսական, կենդանական և բանական, և մարդու մոտ այդ երեքը համագոյակցում են։ Երկար ժամանակ տիրապետող էր այն տեսակետը, որ մարմնի և հոգու բնույթները լիովին ուրիշ են և հոգին կարող ... Читать дальше »
Просмотров: 669 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Ջութակ

Jutak
Ջութակ (իտալ.-violino)՝ լարային աղեղնավոր երաժշտական գործիք է, ջութակների ընտանիքում (ալտ, թավջութակ, կոնտրաբաս)՝ ռեգիստրով ամենացածրը: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:

Համառոտ նկարագրություն

Ունի չորս լար: Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի): Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն: Չափսը չի գերացանցում 600 մմ: Ուսուցման ժամանակ օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը, քանի որ երեխաները սկսում են պարապել երեք տարեկանից: Նվագելուց գործիքը պահում են ուսի վրա:

... Читать дальше »

Просмотров: 748 | Добавил: | Рейтинг: 0.0/0 |
Կրոն

Kron

Կրոն, աշխարհի ճանաչողության հատուկ ձև, որը բնորոշվում է հավատով առ գերբնական, իր մեջ կարող է նարառել բարոյական նորմերի, վարքի կանոնների և երկրպագության ծեսերի առանձին տարրեր կամ համակարգ: Կրոնը մարդկային հասարակության կազմակերպող և կազմակերպված հավատ է, որպես կազմակերպված երկրպագում բարձրագույն ուժերին: Նման երկրպագումը՝ հավատացյալի համար ենթադրում է իր երկրպագած բարձրագույն ուժերի աներկμայորեն իրական լինելու գիտակցում: Կրոնը գերբնականը, աստվածությունը ներկայացնող համակարգ է, մարդու և Աստծո միջև հոգևոր հարաբերություն (լատիներենում religon բառի արմատը՝ reli, հենց նշանակում է կապ, հարաբերություն,), որն իր արտահայտությունն է գտնում հավատի միջոցով, իսկ այդ հարաբերությունը տեղի է ունենում աստվածապաշտության, ծեսի ընթացքում:

Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստու ... Читать дальше »

Просмотров: 901 | Добавил: | Рейтинг: 1.0/1 |
1 2 »
Поиск
Нас посещают
ARMhistory.ru Website about Liberated Territory of Artsakh Онлайн кинотеатр